
Դերասանուհի Իրինա Այվազյանն այս շրջանում մասնագիտական դադարի մեջ է: Tert.am Life-ի հետ զրույցում նա ասաց, որ ազատ ժամանակ շատ ունի, հաճախ է հանգստանում Հայաստանի տարածքում:
«Վերջերս ընկերներով գնացինք Գյումրի, քանի որ նկարչուհի ընկերուհուս նկարները պետք է ցուցադրվեին Գյումրու պատկերասրահում: Որոշեցինք մի քանի օր մնալ, հետո գնացինք Սևան: Ցանկանում էինք վրանային հանգիստ կազմակերպել, բայց շատ ցուրտ էր: Տուն վարձեցինք, վրանը տանը բացեցինք: Ընկերներիցս մի քանիսը վրանում էին անցկացնում հանգիստը: Ճիշտ է, ժամանակը քիչ էր, բայց լավ հանգիստ ունեցա»,-ասաց նա:
Ըստ Իրինայի` տեսախցիկը շատ է կարոտում. ««Էլենի օրագիրը» հեռուստասերիալի ավարտից հետո երկար ժամանակ դեպրեսիայի մեջ էի, հետո հասկացա` հանգստանալ է պետք: Երբ անընդհատ եթերում ես, հեռուստադիտողը չի սպասում քեզ, երբ դադարներով ես հայտնվում էկրանին, սկսում են սպասել: Հիմա զգում եմ, որ մարդիկ սպասում են իմ վերադարձին: Նաև շատ եմ կարոտում իմ զբաղվածությունը, որովհետև պարապուրդի մատնվել չեմ սիրում»:
Ամբողջությամբ՝ life.tert.am