
Համավարակի դժվարին պայմաններից և մեկուսացումից հետո Հայաստանի ազգային կինոկենտրոնը «Մոսկվա» կինոթատրոնի հետ համատեղ սկսում է ցուցադրությունների շարք՝ «Կինոն բեմի վրա» խորագրի ներքո, որը տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնի ամառային բացօթյա դահլիճում:
Ծրագրի նպատակն է հանրությանը ներկայացնել բեմական արվեստների և կինոյի հանդիպումից ծնված լավագույն հայկական ֆիլմերից մի քանիսը՝ մեծ էկրանի վրա։
Տոմսերից ստացված ամբողջ հասույթը կտրամադրվի համավարակի հետևանքով ամիսներ շարունակ պարապուրդի մեջ հայտնված «Մոսկվա» կինոթատրոնին: Ցուցադրությունները տեղի կունենան շաբաթ և կիրակի օրերին սեպտեմբերի 19-ից մինչև սեպտեմբերի 27-ը։