
Ռուսաստանի կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանին բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստի մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում փոփոխությունների վավերացման նախագիծը: Տեղեկությունը հրապարակվել է Ռուսաստանի կառավարության կայքում:
«Հաստատել «2013 թվականի դեկտեմբերի 2-ի Ռուսաստանի Դաշնության Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև Հայաստանի Հանրապետության բնական գազի, նավթամթերքի և անմշակ բնական ալմաստի մատակարարման ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրության վավերացման մասին» դաշնային օրենքի նախագիծը և ներկայացնել այն Պետդումա` հաստատված կարգով», – ասվում է հաղորդագրության մեջ:
Արձանագրությունը նախատեսում է ռուսական նավթամթերքի (նավթային գուդրոնի) արտահանում Հայաստան ՝ առանց արտահանման մաքսատուրքի: