Բրեդ Փիթը 5 տարի է ծախսել շամպայն ստեղծելու համար (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Բրեդ Փիթը 5 տարի է ծախսել շամպայն ստեղծելու համար

Ամերիկացի դերասան Բրեդ Փիթը ստեղծել է շամպայնի իր առաջին եզակի տեսակը՝ Fleur de Miraval (ֆրանսերենից թարգմանաբար՝ Միրավալի ծաղիկ): Փիթից պահանջվել է հինգ տարի շամպայնը ստեղծելու համար, գրում է Inside Hook-ը:

Միրավալը ֆրանսիական ամրոց է, որը պատկանում է Փիթին և նրա նախկին կնոջը՝ դերասանուհի Անջելինա Ջոլիին: Նրանց հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել ամրոցում, 2014-ի օգոստոսին: Ութ տարի առաջ զույգը որոշեց այստեղ վարդագույն գինի ստեղծել:

Այնուամենայնիվ, Ջոլին ոչ մի կապ չունի ալկոհոլային խմիչքի ստեղծման հետ: Fleur de Miraval-ը 56-ամյա Փիթի վաստակն է:

Ինչպես նշել է Բրեդը, վարդագույն շամպայնն ինքն ասոցիացնում է տոնակատարության, շքեղության և հեղինակության զգացողության հետ:

«Արդյունքը տպավորիչ է, և ես շատ հպարտ եմ դրանով»,- հայտարարել է դերասանը:

Բրեդ Փիթի Fleur de Miraval շամպայնը հասանելի կլինի հոկտեմբերի 15-ից: Մեկ շիշը կարժենա 390 դոլար: Սկզբնական շրջանում շամպայնը հնարավոր կլինի գնել միայն ԱՄՆ-ում, ավելի ուշ նախատեսվում է առաքում ամբողջ աշխարհում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը