
Շախմատ-960-ի (Ֆիշերի շախմատ) Chess9LX օնլայն մրցաշարի 7-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով մրցեց աշխարհի 13-րդ չեմպիոն, 57-ամյա ռուսաստանցի Գարի Կասպարովի հետ, որն ավարտել է շախմատային կարիերան 2005-ին։ 48-րդ քայլում գրոսմայստերները համաձայնեցին ոչ ոքի արդյունքի։
Լեւոն Արոնյանն աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ կիսում է առաջին տեղը՝ 5-ական միավոր։ Կարլսենը 7-րդ տուրում պարտության էր մատնել ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին։
Նախորդ 6 տուրերում Արոնյանը ոչ ոքի էր խաղացել ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանայի, Հիկարու Նակամուրայի եւ Ուեսլի Սոյի հետ, հաղթել իրանցի Ալիռեզա Ֆիրուջային, ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լենիեր Դոմինգեսին։
Վերջին 2 տուրերում Արոնյանի մրցակիցները կլինեն ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը եւ Մագնուս Կարլսենը։
Մրցանակային հիմնադրամը 150 հազար ԱՄՆ դոլար է: