Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 107 նոր դեպք․ ապաքինվել է 34, մահացել 3 քաղաքացի
Advertisement 1000 x 90

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 107 նոր դեպք․ ապաքինվել է 34, մահացել 3 քաղաքացի

Հայաստանում սեպտեմբերի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45969 դեպք, որոնցից 41693-ն` առողջացած: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3075 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 2631 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 240943 թեստավորում:

Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 107 նոր դեպք և 34 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 919 (ավելացել է ևս 3-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան ելքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 67, 73 տարեկան կանայք և 70 տարեկան տղամարդ: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Արձանագրվել է նաև մահվան 282 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը սեպտեմբրի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:

Լիլիթ Դեմուրյան