
Վրաստանում վերջին օրը կորոնավիրուսով վարակման հայտնաբերվաօ դեպքերի թիվն ավելացել Է 165-ով: StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ երկրում վարակվածների ընդհանուր թիվը կազմում Է 2 392: Անցած օրը բուժվածների քանակի մասին առայժմ չի հաղորդվում: Համավարակի սկզբից ի վեր երկրում բուժվել Է 1 369 մարդ, մահացել Է 19-ը:
Կարանտինի մեջ Է գտնվում 5 882, ստացիոնարում բժիշկների հսկողության ներքո՝ 390 մարդ: Վրաստանի 41 քաղաքացի բուժման Է բերվել այլ երկրներից: Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել Է փետրվարի 26-ին: