
Hraparak.am-ը գրում է․ «Քիչ առաջ ԱԱԾ-ն բերման է ենթարկել Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանին: Բերման են ենթարկել նաև նրա որդուն, եղբորը և մի քանի այլ անձի նույնպես: Ընդ որում, որդու առաջնեկն այսօր առաջին դասարան էր գնալու և ընտանիքը երեխայի առաջին ուսումնական տարին էին նշելու: ԱԱԾ աշխատակիցները ներխուժել են Զաքարյանների տուն և առաջարկել իրենց հետ գնալ:
Մենք տեղեկացանք, որ խնդիրը վերաբերում է Գառնու տարածքում Զաքարյանների հիմնած այգուն: Բայց թե ինչու ծանուցագրով չեն հրավիրել և ինչու են նման մեթոդներով մարդկանց բերման ենթարկում, պարզ չէ»: