Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին սեպտեմբերի 14-ի առավոտյան դուրս Է գրվել Միլանի «Սան Ռաֆայելե» հիվանդանոցից, որտեղ նրան կորոնավիրուսով հոսպիտալացրել Էին սեպտեմբերի 3-ին: Հեռարձակումը վարել Է RAI News 24 նորությունների ալիքը:
«Ես կարծում եմ, որ սա ամենավտանգավոր փորձությունն Էր իմ կյանքում»,- ասել Է 83-ամյա քաղաքական գործիչը՝ հեռանալով բուժհիմնարկությունից: Նա կոչ Է արել պահպանելու բոլոր կանոնները՝ կանխելու համար թույլ առողջությամբ մարդկանց վարակումը:
Եվրապատգամավորը եւ «Հառա՜ջ, Իտալիա» կուսակցության անփոփոխ առաջնորդն, ամենայն հավանականությամբ, կարանտինում կգտնվի Արկորի իր նստավայրում այնքան ժամանակ, մինչեւ կորոնավիրուսի երկրորդ անալիզի բացասական արդյունք չստանա, նշում են Իալիայի զանգվածային լրատվամիջոցները:
Իտալիայի նախկին վարչապետի մոտ կորոնավիրուսային վարակը հայտնաբերվել Է սեպտեմբերի 2-ին, ավելի ուշ նախազգուշության նպատակով նրան հոսպիտալացրել են: Քաղաքական գործչի մոտ ախտորոշվել Է երկկողմանի թոքաբորբ վաղ փուլում: Ավելի վաղ Բեռլուսկոնին ինքը կուսակցիներին հղած ուղերձում հիվանդությունը «դժոխային» Է անվանել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: