
Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կրթության չափորոշիչները, սեռական դաստիարակության վերաբերյալ անհիմն մեղադրանքները, ԼԳԲՏ համայնքի հետ առնչվող քննադատությունները, Եկեղեցու պատմություն առարկան հեռացնելը և մնացյալ թեմաները պարզապես անհեթեթություն են։ Արայիկ Հարությունյանի գործունեությունը վերոհիշյալ ասպեկտներով թիրախավորելը ոչ միայն անմտություն է, այլ նաև նրա պաշտոնավարման ժամկետի երկարաձգում։
Արայիկ Հարությունյանի հրաժարականը պետք է պահանջել միայն անգործության և չգոյության համատեքստում, այդ մարդը բացարձակապես ոչինչ չի արել, ոչ մի բարեփոխում կյանքի չի կոչել և էլ ավելի է ճահճացրել կրթական և գիտական հանակարգերը։ Նա վերջին 30 տարիների ամենաանհաջող և ոչ կոմպետենտ նախարարն է։ Ամոթ էլ է նրան նախարար կոչելը»։
https://www.facebook.com/karpis.pashoyan/posts/3289528504474488