ArmLur.am-ի տեկեկություններով, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության՝ առավոտյան տեղի ունեցած նիստը թեժ է եղել: Նիստի ժամանակ իշխանական խմբակցության պատգամավորներից մոտ 10 հոգի է միայն դեմ եղել նախագահի կողմից առաջադրված Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Արթուր Վաղարշյանին: Եվ խմբակցության մյուս անդամները հայտարարել են, թե կողմ են քվեարկելու նրան:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, թե ՍԴ անդամի թեկնածուներից ով քանի ձայնէ ստացել:
Այսպիսով, Երվանդ Խունդկարյան՝ 86 ձայն,
Արթուր Վաղարշյան՝ 84 ձայն,
Էդգար Շաթիրյան՝ 85 ձայն:
Այսպիսով, երեք թեկնածուներն էլ ընտրվեցին որպես Սահմանադրական դատարանի ադամներ:
Սոնա Գրիգորյան