Նախատեսվում է բենզալցակայաններում լցարկիչը կապել ՀԴՄ սարքի հետ
Advertisement 1000 x 90

Նախատեսվում է բենզալցակայաններում լցարկիչը կապել ՀԴՄ սարքի հետ

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը նախատեսում է Հայաստանում բենզալցակայանների լցարկիչը առաջատար տեխնոլոգիաների կիրառմամբ կապել հսկիչ դրամարկղային մեքենայի հետ: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում հայտնեց գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի՝ ՀԴՄ կտրոններին առնչվող հարցին:

«Մենք նախատեսում ենք բենզալցակայանների լցարկիչն առաջատար տեխնոլոգիաների կիրառմամբ կապել ՀԴՄ տրամադրող սարքի հետ: Ավտոմատացված համակարգ ենք ստանալու առաջիկայում, որ լիցքավորելու դեպքում միանգամից ՀԴՄ կտրոն տպվի և տրվի հաճախորդներին»,-ասաց Ասոյանը:

Նա, սակայն, դեռ չկարողացավ ասել, թե երբ դա կիրագործեն:

Աննա Գրիգորյան