
Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկու տարվա ՍԴ ողջ էպոպեան հիմնավորելիս, «Իմ քայլի» բոլոր պատգամավորները միայն մեկ պատասխան էին տալիս. «Հին Հայաստանում նախկինների հետ աշխատած և համագործակցած դատավորները չեն կարող աշխատել Նոր Հայաստանի Սահմանադրական դատարանում»: Այսօր լրատվամիջոցներում տեսա ՍԴ երեք նոր, ես կասեի՝«թոփ-թազա» դատավորներին: Երեքն էլ Հայաստանում հայտնվել են երևի 2018թ հետո և «նախկին կոռումպացված դատական համակարգի հետ որևէ կապ չեն ունեցել»: Տղերք, հիմա ընտրեք: Կամ այդ դատավորները այլմոլորակային են, կամ դուք էս ժողովրդին հերթական անգամ «տուպո» խաբում եք։
#անկախ_դատական_իշխանություն_բլեֆ_է»։
https://www.facebook.com/kocharyankaren/posts/4470720379637158