Ռուսական NordStar, «Ուրալյան ավիաուղիներ» եւ AZUR air ավիաընկերությունները Հայաստանում կանոնավոր չվերթների թույլտվություն են խնդրում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Հաղորդվում է, որ Ռոսավիացիան COVID-19 պանդեմիայի ընթացքում առաջին անգամ հայտարարել է տրանսպորտի նախարարությանը կից միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը բաշխում է արտասահմանյան թռիչքների թույլտվությունները:
Հրապարակված նյութերի համաձայն՝ ռուսական փոխադրողները ցանկանում են իրավունք ստանալ թռչել ոչ միայն երկրի կառավարության կողմից բացված, այլ նաեւ թույլտվություններով համալրվել դեռեւս փակ երկրներում:
Հանձնաժողովի նիստը նախատեսված է սեպտեմբերի 17-ին հեռակա կարգով: