ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ ծանոթացել Է ամերիկացի հայտնի լրագրող Բոբ Վուդվորդի «Ցասում» (Rage) գրքին եւ այն խիստ ձանձրալի Է որակել:
«Ես դրան ծանոթացել եմ երեկ երեկոյան, եւ այն խիստ ձանձրալի Է»,-ասել Է Թրամփը՝ հանդես գալով FoxNews հեռուստաալիքի եթերում: Գիրքը վաճառքում հայտնվել Է սեպտեմբերի 15-ին: Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները քաղվածքներ Էին հրապարակել գրքից: Մասնավորապես, Վուդվորդը գրում Է, որ Թրամփը խոստովանել Է, թե գիտեր այն մասին, որ կորոնավիրուսը վտանգավոր Է, դրա հետ մեկտեղ քանիցս հրապարակորեն նվազեցրել Է դրա լրջությունը: Մեկնաբանելով Վուդվորդի գրքից քաղվածների հրապարակումը՝ Թրամփը հայտարարել Է, որ ինքը չի ցանկացել խուճապ ստեղծել երկրում: Բացի այդ, Washington Post թերթը, վկայակոչելով «Ցասում» գրքից հատվածներ, գրել Է, որ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել Էր ԱՄՆ-ի մոտ միջուկային զենքի համակարգի առկայության վերաբերյալ, որի մասին Ռուսաստանը եւ Չինաստանը նույնիսկ չեն լսել:
Թերթում, որը քաղվածքներ Է մեջբերում Վուդվորդի գրքից, ասվում Է, որ Թրամփը «չլսված» սպառազինությունների համակարգի մասին պատմել Է այն խորհրդածությունների ժամանակ, թե ԱՄՆ-ը որքան մոտ Էր ԿԺԴՀ-ի դեմ պատերազմին 2017 թվականին: Գրքի հեղինակի խոսքով՝ այդ հայտարարությունից հետո անանուն աղբյուրները հաստատել են, որ ԱՄՆ-ն ունի սպառազինությունների նոր գաղտնի համակարգեր, եւ հայտարարել Է, որ զարմացած են եղել, որ Թրամփը պատմել Է այդ մասին: Թրամփի մասին պատմող «Երկյուղ. Թրամփն Սպիտակ տանը» առաջին գիրքը, որը լույս Է տեսել 2018 թվականին, բեսթսելլեր Էր դարձել ԱՄՆ-ում: Դրանում ներկայացվում են տարաձայնությունները Դոնալդ Թրամփի վարչակազմի ներսում: Վուդվորդը այն երկու լրագրողներից մեկն Է, որի Ուոթերգեյթյան սկանդալի հետաքննությունը հանգեցրել Է նախագահ Ռիչարդ Նիքսոնի պաշտոնաթողության: Նա մոտավորապես երկու տասնյակ գիրք Է գրել քաղաքականութան մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: