
Մ-4, Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ճանապարհի կմ 26+000-կմ 32+580 (աջ կողմ) հատվածում իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ, ինչի հետևանքով սեպտեմբերի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ն աջակողմյան ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։
Ճանապարհի երթևեկությունը կազմակերպվելու է ձախակողմյան հատվածով:
ՏԿԵ նախարարությունը հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը և հորդորում վարորդներին խստորեն հետևել ճանապարհային նշաններին։