Կորոնավիրուսից առողջացած մարդը կարո՞ղ է կրկին վարակ փոխանցել. պատասխանում է համաճարակաբանը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Կորոնավիրուսից առողջացած մարդը կարո՞ղ է կրկին վարակ փոխանցել. պատասխանում է համաճարակաբանը. armeniasputnik.am

Բացառված չէ, որ կորոնավիրուս տարած և առողջացած մարդը վիրուսը փոխանցի։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նման կարծիք է հայտնել համաճարակաբան, բժշկական գիտությունների դոկտոր Անատոլի Ալտշտեյնը։

Նրա խոսքով` առողջացած մարդը հիվանդությունից հետո առնվազն երկու շաբաթվա ընթացքում դեռ վարակ է տարածում։
«Հիմա մենք դեռ հաստատ չգիտենք, թե մարդը քանի օր է շարունակում վարակ տարածել։ Որպես կանոն՝ երկու շաբաթ, մեծամասամբ ոչ ավելի։ Բայց կարող են բացառություններ լինել։ Հիվանդացած ու առողջացած մարդուց վարակվելը միանգամայն իրատեսական է»,-ասել է Ալտշտայնը։

Նա նաև նշել է, որ պատվաստումը կրկնակի վարակման և վիրուսակիր լինելու դեմ երաշխիք լինել չի կարող։ Ալտշտայնն ընդգծել է, որ պատվաստված մարդիկ պետք է խստորեն հետևեն բոլոր հակահամաճարակային կանոններին։ Պատվաստումը միայն ավելացնում է վստահությունը, որ նրանք չեն հիվանդանա։

armeniasputnik.am