
Թատրոնի եւ կինոյի ռուսաստանցի դերասան Միխայիլ Բոյարսկին պատվաստումից առաջ կորցրել է գիտակցությունը: Տեղի ունեցածի տեսանյութը հրապարակել է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի Telegram-ալիքը:
Նշվում է, որ արտիստին գրիպի դեմ պատվաստում պետք է անեին, սակայն նա ուշաթափվել է։ Բոյարսկին վատացել է, և նրան օգնության է շտապել գլխավոր բժիշկը։ Պարզվել է, որ դերասանի մոտ ճնշումն էր կտրուկ բարձրացել, քանի որ զննության ժամանակ չափից ավել են սեղմել նրա ավշային հանգույցները։
Ներկայումս 70-ամյա դերասանն իրեն նորմալ է զգում, նրան պատվաստում են արել։
Անցյալ տարի Բոյարսկին վիճել էր լրագրողների հետ, որոնք նրան խնդրել էին մեկնաբանել ճանապարհային երթեւեկության կանոնների բազմակի խախտումը: Նրանց հետաքրքրում էր նաև միջադեպը,երբ դերասանն իր մեքենան կայանել էր Նեվսկի պողոտայի և Սանկտ Պետերբուրգի փողոցներից մեկի խաչմերուկի մոտ։ Բոյարսկիի կինը՝ Լարիսա Լուպպիանը, պարզաբանել է, որ ամուսինն առողջական խնդիրներ ունի, այդ պատճառով էլ շտապել է դեղատուն։
https://www.youtube.com/watch?v=m39ufESD45c&feature=emb_title&ab_channel=%D0%9F%D0%B5%D1%80%D0%B2%D1%8B%D0%B9%D0%A1%D0%B5%D0%B2%D0%B0%D1%81%D1%82%D0%BE%D0%BF%D0%BE%D0%BB%D1%8C%D1%81%D0%BA%D0%B8%D0%B9