Իրապատում-շոուի աստղ, գործարար Քիմ Քարդաշյան-Ուեսթը որոշել է սառեցնել Facebook-ի եւ Instagram-ի իր հաշիվները ի նշան սոցիալական ցանցերում ապատեղեկատվության տարածման ու ատելության դեմ բողոքի։
«Ապատեղեկատվությունը, որը տարածվում է սոցիալական մեդիայում, լրջորեն ազդում է մեր ընտրությունների վրա եւ հեղինակազրկում է մեր դեմոկրատիան»,- Twitter-ում գրել է Քիմը՝ միանալով «Stop Hate for Profit» արշավին («Դադարեք ատել շահի պատաճառով»), որը փորձում է ակտիվորեն ազդել Facebook Inc.-ի վրա՝ նպատակ ունենալով սոցիալական ցանցի բովանդակությունից բացառել ատելություն տարածող հրապարակումներն ու խոսքը։
https://twitter.com/KimKardashian/status/1305942213667557378?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1305942216171565058%7Ctwgr%5Eshare_3&ref_url=https%3A%2F%2Fstyle.news.am%2Farm%2Fnews%2F73939%2Fqim-qardashyany-sarecrel-e-facebook-i-ev-instagram-i-hashivnery.html