Ճապոնիան նոր վարչապետ ունի
Advertisement 1000 x 90

Ճապոնիան նոր վարչապետ ունի

Ձայների մեծամասնությամբ Ճապոնիայի խորհրդարանը հաստատել է իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության 71-ամյա նոր առաջնորդ, քաղաքական վետերան Յոսիհիդե Սուգայի թեկնածությունը վարչապետի պաշտոնում՝ ներկայացնում է Euronews-ը: Նա կգլխավորի կառավարությունը մինչ հաջորդ ընդհանուր ընտրությունները՝ 2021-ի սեպտեմբերը: Ըստ փորձագետների՝ Սուգան քաղաքականության մեջ այդքան էլ փորձառու չէ, բայց Ճապոնիայում համարվում է անթերի և արդյունավետ աշխատող:

Նոր վարչապետը խոստացել է շարունակել նախորդի անավարտ քաղաքականությունը՝ ավելացնելով, որ իր հիմնական գերակայություններն են լինելու կորոնավիրուսի դեմ պայքարը և համաճարակից տուժած տնտեսության վերականգնումը: Սուգան պարտավորվել է պաշտպանել հասարակ մարդկանց և գյուղական համայնքների շահերը:

Կուրիլյան կղզիների շուրջ վեճը Տոկիոյի և Մոսկվայի օրակարգի կարևոր հարցերից է, և շատերը հուսով են, որ նոր կառավարությունը կզարգացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ տարբեր ուղղություններով, հնարավոր է նաև խաղաղության պայմանագրի կնքումը:



Նման նյութեր