Նորածինների հայրերը 5-օրյա վճարվող արձակուրդի հնարավորություն կստանան. նոր նախագիծ
Advertisement 1000 x 90

Նորածինների հայրերը 5-օրյա վճարվող արձակուրդի հնարավորություն կստանան. նոր նախագիծ

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով մասնավորապես սահմանվում է հայրության արձակուրդ: ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց՝ խորհրդարանում ստանալով 116 «կողմ», 1 «դեմ» ձայներ:

Նախագիծը հնարավորություն է տալիս նորածինների հայրիկներին երեխայի ծնվելուց հետո 30 օրվա ընթացքում օգտվել 5 աշխատանքային օրվա վճարվող արձակուրդից: