
Հայաստանի անկախության տոնի առիթով սեպտեմբերի 21-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության երկնաքերը և Դուբայի Բուրջ Խալիֆան կլուսավորվեն Հայաստանի ազգային դրոշի գույներով: Այս մասին տեղեկացնում է ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանությունը՝ նշելով, որ ժամի վերաբերյալ տեղեկատվությունը կփոխանցվի լրացուցիչ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի անկախության տոնի առիթով սեպտեմբերի 21-ին Հայոց եռագույնի գույներով կլուսավորվի Նիագարայի ջրվեժը: