Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մենք զարմացանք, երբ «Իմ քայլը» Վահե Էնֆիաջյանին ընտրեց ԱԺ փոխխոսնակ,
Մենք զարմացանք, երբ Նիկոլ Փաշինյանն ու «Իմ քայլը» դե-ֆակտո սատարեցին Էդմոն Մարուքյանին հարվածելը,
Մենք զարմացանք, երբ Նիկոլ Փաշինյանը օրհնեց Արցախի ընտրակեղծարարությունը,
Մենք զարմացանք, երբ «Իմ քայլը» անընդունելի մարդկանց ընտրեց ՍԴ դատավոր,
Մենք զարմացել ենք բազում այլ առիթներով։
Մենք չե՞նք հոգնել զարմանալուց։ Եկեք արձանագրենք, որ այսպիսի խայտառակություններ լինելու են և այլևս չզարմանանք դրանց վրա։ Պայքարենք դրանց դեմ, բայց առանց զարմանալու, ինֆարկտի հասնելու, վալերիանկա խմելու և իշխանությունից մեծ ակնկալիք ունենալու»։
Մենք զարմացանք, երբ «Իմ քայլը» Վահե Էնֆիաջյանին ընտրեց ԱԺ փոխխոսնակ, Մենք զարմացանք, երբ Նիկոլ Փաշինյանն ու «Իմ քայլը»…
Gepostet von Daniel Ioannisyan am Dienstag, 15. September 2020