Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե հարցը դիտարկենք Արայիկ Հարությունյանի վառ երևակայության համատեքստում, ապա հեղափոխության առաջնորդը ես եմ, այլ ոչ թե՝ ինքը։
Երբ ես 2016-17 թթ․ «Հրապարակ» օրաթերթի էջերում գրում էի հեղափոխության անհրաժեշտության մասին, ինքը հեգնում էր հեղափոխության գաղափարն ու զբաղված էր շուկայում ձուկ վաճառողների հետ բռնոցի խաղալով։ ![]()
Իսկ եթե լուրջ, ապա Արայիկ Հարությունյանն ու ողջ ՔՊ կուսակցությունը հեղափոխության գաղափարի պղծողներն են։ Հավատացնում եմ, հեղափոխականության գաղափարը հայկական միջավայրում այն աստիճան է արժեզրկվել, որ մոտ ապագայում դժվար թե վերականգնվի»։
https://www.facebook.com/karpis.pashoyan/posts/3294336930660312







