Մեսին կարող է չմասնակցել Լա լիգայի մեկնարկային տուրի խաղերին
Advertisement 1000 x 90

Մեսին կարող է չմասնակցել Լա լիգայի մեկնարկային տուրի խաղերին

Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսին կարող է բաց թողնել Լա լիգայի մեկնարկային տուրերի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Mundo Deportivo-ն: Մեսին հրավիրվելէ Արգենտինայի ֆուտբոլի ազգային ընտրանի` Մունդիալ-2022-ի ընտրական փուլի խաղերին մասնակցելու: ՖԻՖԱ-ի նոր օրենքներով կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ազգային թիմերին միացող ֆուտբոլիստները երկու շաբաթ շուտ պետք է մեկնեն հայրենիք: Եթե Մեսին ընդունի Արգենտինայի հավաքականի հրավերը, ապա բաց կթողնի Լա լիգայի առաջին երեք տուրի խաղերը:

Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը մեկնարկել է: Կայացել են առաջին տուրի հանդիպումները:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը