Դժգոհություններ միշտ կան եւ կլինեն. նախարարները կապի մեջ չեն պատգամավորների հետ. Լուսինե Բադալյան. armlur.am
Advertisement 1000 x 90

Դժգոհություններ միշտ կան եւ կլինեն. նախարարները կապի մեջ չեն պատգամավորների հետ. Լուսինե Բադալյան. armlur.am

ArmLur.am-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հետ՝ խմբակցության ներսում տիրող իրավիճակների եւ իմքայլական որոշ պատգամավորների մանդատների վայր դնելու հավանականության մասին:

-Տիկին Բադալյան, վերջին ժամանակահատվածում, կարծեք թե սկսել են շատ քննարադատել Ձեր խմբակցությանը, ու, ըստ տեղեկությունների, խմբակցությունում էլ տարբեր դժգոհություններ կան, ի դեմս՝ Արսեն Ջուլֆալակյանի, որը հայտարարեց, թե խնդիրը ԿԳՄՍ նախարարի հետ է ու մանդատը վայր դրեց: Ի՞նչ է կատարվում. իսկապե՞ս ընդդիմությունը ճիշտ է. իսկապե՞ս դժգոհություն կա ձեր ներսում, հրաժարականի պահանջներ դրվո՞ւմ են:

-Թերեւս թույլ չէի տա այդպես պատասխանել, որովհետեւ դժգոհություններ միշտ կան եւ կլինեն: Ես դա դրական առումով նկատի ունեմ: Այն պահից, երբ բոլորս իրար հետ կլինենք միանշանակ համաձայն եւ ընդհանրապես իրար չենք քննադատի եւ խնդիրներ չենք բարձրացնի, դա կլինի կործանման սկիզբը: Այս կործանումը ոչ թե մեր ներքաղաքական թիմի, այլ պետության համար բավականին լուրջ բացասական հետեւանքներ կունենա: Այսինքն քանի դեռ քննադատություններ կան, իրար նկատմամբ դժգոհություններ կան, քանի դեռ կարողանում ենք հարցերը նկատել եւ բարձրացնել ու չասել, որ մեր քաղաքական թիմը ամենաճիշտն, ես դրան շատ դրական եմ նայում: Շատ ցավում եմ Արսեն Ջուլֆալակյանի հեռանալու համար, որովհետեւ նա հենց այն պատգամավորներից էր, որ գիշեր ցերեկ աշխատում էր իր ոլորտի խնդիրների բարձրաձայնման եւ դրանց լուծման ուղղությամբ: Այսինքն մենք բոլորս ենք տեսնում դա: Այնպես չէ, որ նստեց նստեց ու որոշեց՝ իրեն հարմար չէ եւ գնաց:

-Այսինքն հասունացե՞լ էր այդ պահը:

-Ինձ համար ցավալի է, եւ ես վստահ եմ, որ նրա այս քայլը նրա համար էր, որ գուցե եւ նախարարները շատ զբաղված են, շատ բաներ են կուտակվել եւ նրանք չեն հասցնում: Բայց սա մի փոքր նաեւ սթափեցնող քայլ կլինի: Ոչ միայն ԿԳՄՍ նախարարը, այլ նաեւ մյուս նախարարները զգույշ կլինեն հարցերի վերաբերյալ առաջնահերթությունները ճիշտ դնելով, համենայն դեպս հատկապես պատգամավորների կողմից բարձարցված հարցերին ուշադրություն դարձնելու: Ինչու եմ ասում հատկապես, քանի որ մենք հարց լուծող չենք, բայց հասարակության հետ կապը պատգամավորի միջոցով է լինում:

Այսինքն, մեզ են անընդհատ տեսնում, խոսում, մենք շատ մանրամասնորեն, նույնիսկ շատ կենցաղային հարցրերից ենք տեղյակ, եւ պարտավոր չէ նախարարը նման հարցերից տեղյակ լինել: Այսինքն պատգամավորը, որը միջնորդ է հասարակության եւ կառավարության միջեւ, ապա նախարարը շատ մեծ ուշադրություն պետք է հատկացնի: Նկատի ունեմ բոլոր նախարարներին եւ կառավարության անդամներին, եւ թերեւս ինչ-որ մի բան գուցե էնպես չէր ստացվել, որ հասցրեց այս քայլին:

Մանրամասները՝ տեսանյութում

Սոնա Գրիգորյան

armlur.am



Նման նյութեր