Կոլապս չի լինելու. վարչապետը հավատացնում է` երկրում տնտեսական իրավիճակը կառավարելի է
Advertisement 1000 x 90

Կոլապս չի լինելու. վարչապետը հավատացնում է` երկրում տնտեսական իրավիճակը կառավարելի է

Կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում կոլապս ու տնտեսական ճգնաժամ չի լինելու։ Այսօր ԱԺ նիստում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ այսպիսի հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կորոնավիրուսը բերել է սոցիալական ու տնտեսական դժվարություններ, բայց որ չեն իրականանալու կանխատեսումները սոցիալական ու տնտեսական կոլապսի մասին, դա ակնհայտ է»,– ասաց նա։

Վարչապետը վստահեցրեց, որ տնտեսական իրավիճակը երկրում կառավարելի է։ Խնդիրներ կան կապիտալ ծախսերի թերակատարման հետ կապված, որն, ըստ Փաշինյանի, մեր երկրի համար ավանդական խնդիր է։

«Մենք շատ ինտենսիվ աշխատում ենք, որպեսզի կապիտալ ծախսերի հետ կապված էլ մեր գործերն ավելի ինտենսիվ գնան, և մենք ժամանակ ունենք»,– ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է ժամանակին, Փաշինյանի մեկնաբանմամբ, այն այս տարեվերջով չի ավարտվում։ Տարվա համար ծրագրված կապիտալ ծախսերը, նրա խոսքով, կարող են շարունակվել նաև հաջորդ տարի գարնանը։

Հիշեցնենք` ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ ՀՀ կապիտալ ծախսերի հետ կապված խնդիրը շարունակում է արդիական մնալ, և դա մտահոգում է նաև ՀՀ ԿԲ–ին։

«Մենք կառավարության գործընկերների հետ հանդիպումների ընթացքում դա բարձրաձայնում ենք ու փորձում ենք օժանդակել այդ ծախսերն ավելացնելու, ծախսերի որակը, արագությունն ու թափանցելիությունը դեպի տնտեսություն ավելացնելու»,– ասել էր Գալստյանը։

armeniasputnik.am