Կանոնավոր ուղևորափոխադրումների հարցը կլուծվի. ՀՀ փոխվարչապետը կոնկրետ օր է նշել
Advertisement 1000 x 90

Կանոնավոր ուղևորափոխադրումների հարցը կլուծվի. ՀՀ փոխվարչապետը կոնկրետ օր է նշել

ԵԱՏՄ տարածքում կանոնավոր ուղևորափոխադրումների վեսկսման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի հոկտեմբերի 8-9-ին կայանալիք ԵԱՏՄ խորհրդի նիստում։ Այսօր ԱԺ –ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ տեղեկությունը հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Քանի որ նախատրամադրվածություն կա բոլոր երկրների մոտ այդ խնդիրն իրոք կարգավորելու, լուծելու և մաքսիմալ թուլացնելու սահմանափակումները, այս պահին ԵԱՏՄ–ում արդեն իրականացվում է հավելվածի նախագծում։ Նախնական լուծումները կլինեն թեստերի փոխճանաչման գործընթացի շրջանակներում։ Չեմ կարծում, որ որևէ երկիր իր սահմանները մոտ ժամանակներում ազատ բացի»,– ասաց նա։

Միասնական կանոններ ունենալու համար, փոխվարչապետի համոզմամբ, ԵԱՏՄ–ն ունի բավարար գործիքակազմ, և հարցն արդեն իսկ միության օրակարգում է։

Հիշեցնենք` կորոնավիրուսի համավարակի պատճառով մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել և սահմանվել են պարտադիր պահանջներ։

Օգոստոսի 12-ին կառավարությունը որոշեց Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Սակայն արտակարգ դրության ռեժիմում մեղմացումներ են եղել, որոնցից մեկն էլ օտարերկրացիների առջև ՀՀ օդային սահմանը բացելն է։

Օդային ուղիներով ՀՀ տարածք մուտք գործելուց հետո անհապաղ կատարվում է բժշկական զննություն վարակի առկայության կամ վարակի ախտանիշների բացահայտման նպատակով։ Զննություն անցնելուց հետո ՀՀ մուտք գործող անձը ենթակա է ինքնամեկուսացման 14-օրյա ժամկետով, եթե ախտանիշներով պայմանավորված վերջինիս նկատմամբ չի կիրառվում հոսպիտալացում կամ այլ սահմանափակող միջոցառում։

Բացի այդ, ինքնամեկուսացման մեջ գտնվող անձը կարող է ինքնակամ, վճարովի հիմունքներով անցնել կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ հետազոտություն: Ընդ որում, մեկուսացման ընթացքում ՊՇՌ թեստավորման համար անհրաժեշտ նմուշառումը պետք է իրականացվի բացառապես անձի ինքնամեկուսացման վայրում համապատասխան լաբորատորիաների մասնագետների այցի միջոցով։ ՊՇՌ հետազոտության բացասական պատասխանի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից:

ՊՇՌ հետազոտությունը իրականացվում է գրեթե բոլոր մասնավոր բժշկական կենտրոններում։

armeniasputnik.am