Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը միզել է «Գրեմմի» երաժշտական մրցանակի ոսկե արձանիկի վրա եւ դա նկարահանել տեսանյութում: Հոլովակը նա տեղադրել է Twitter-ի իր էջում։
Կադրերում կարելի է տեսնել, որ երգիչը մրցանակը դրել է զուգարանակոնքի մեջ։ «Հավատացեք ինձ, ես կանգ չեմ առնի»,-գրել է հիփ-հոփ երգիչը:
Մեկնաբանություններում օգտատերերը խոստովանել են, որ իրենց զարմացնում են Ուեսթի վերջին գրառումները եւ նրան կոչ են արել կանգ առնել: Նրանցից ոմանք ծիծաղել են այն բանի վրա, որ ռեփերը ցանկանում է լինել ԱՄՆ նախագահ։
Ռեփեր Քանյե Ուեսթը Twitter-ի իր էջում հրապարակել է մի շարք գրառումներ, որոնցում իրեն նոր Մովսես Է հայտարարել եւ հրաժարվել է նոր երաժշտություն թողարկել այնքան ժամանակ, քանի դեռ այն ընկերությունները, որոնց հետ նա ստորագրել է պայմանագրերը, նրան չեն ազատել դրանց մասով պարտավորություններից: Երգիչը նաեւ սոցկայքում տեղադրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարը՝ նախապես տպելով եւ այն իր պատին կախելով: