Հայաստանում արվել է վերջին 1 ամսվա ամենաշատ թեստերը, գրանցվել է COVID-19-ի ամենաշատ դեպքերը` 295
Advertisement 1000 x 90

Հայաստանում արվել է վերջին 1 ամսվա ամենաշատ թեստերը, գրանցվել է COVID-19-ի ամենաշատ դեպքերը` 295

Հայաստանում սեպտեմբերի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46671 դեպք, որոնցից 42231-ն` առողջացած: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3232 պացիենտ:

Վերջին 24 ժամում արվել է 4319 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 252158 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 295 նոր դեպք և 162 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 925 (ավելացել է ևս 2-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան ելքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 84 տարեկան կին և 66 տարեկան տղամարդ: Նրանք ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Արձանագրվել է նաև մահվան 283 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:

Լիլիթ Դեմուրյան