Վրաստանում վերջին օրը հայտնաբերել են կորոնավիրուսի 179 նոր դեպք, դրանց մեծ մասը կրկին վերաբերում Է Աջարիային, լրագրողներին հայտարարել Է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան:
Մասնավորապես, 179 նոր դեպքերից 126-ը հայտնաբերվել Է Աջարիայում, Թբիլիսիում մեկ օրում կորոնավիրուս Է ախտորոշվել 15 մարդու մոտ, իսկ մյուս տարածաշրջաններում իրավիճակը հետեւյալն Է. Իմերեթում՝ 16 ախտահարված, Սամեգրելո Զեմո Սվանեթում՝ 7, Մցխեթ Մթիանեթում՝ 7, Գուրիայում՝ 4, Կախեթում 4 ախտահարված: Մեկ օրում Վրաստանում առողջացել Է տասը հիվանդ:
COVID-կենտրոններում եւ հյուրանոցներում, որտեղ բուժվում են անախտանիշ հիվանդները, գտնվում Է 1 488 մարդ, նրանցից ինը գտնվում Է օրհասական վիճակում: Էզուգբայայի խոսքով՝ երկրում մեկ օրում կատարում են 1 506 արագ թեստ, որոնք, հիմնականում, կիրառվում են թրեյլերների վարորդների համար:
Ինչ վերաբերում Է պոլիմերազային շղթայական ռեակցիա-թեստերին, դրանց քանակը երկրում գերազանցում Է օրական 11,1 հազարը: Երկրում վարակվածների ընդհանուր քանակը կազմում Է 2 937: Համավարակի սկզբից ի վեր բուժվել Է 1 422 հիվանդ, մահացել Է 19-ը: Երկրում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել Է փետրվարի 26-ին: