
2021թ.-ի օգոստոսին վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ վաճառքի կհանվի բրիտանական «Beatles» խմբի պաշտոնական ինքնակենսագրական գիրքը, հայտնում է Guardian-ը։
«The Beatles: Get Back» անունով գիրքը կներկայացնի խմբի «Let It Be» տասներկուերորդ ու վերջին ստուդիական սկավառակի ստեղծման պատմությունը։ Այն կազմվածք կլինի խմբի մասնակիցների՝ ավելի քան 120 ժամ ձայնագրված խոսակցություններից։

19th May 1967: The Beatles celebrate the completion of their new album, ‘Sgt Pepper’s Lonely Hearts Club Band’, at a press conference held at the west London home of their manager Brian Epstein. The LP is released on June 1st. (Photo by John Pratt/Keystone/Getty Images)
Գրքի նախաբանը կգրի բրիտանացի գրող Հանիֆ Կուրեյշին։ Գրքում ներառված կլինեն նաեւ խմբի մասնակիցների՝ հարյուրավոր չհրապարակված լուսանկարներ, որոնք արվել են Իթան Ռասելի կողմից, որը նկարում էր «Beatles»-ի սկավառակների շապիկները, ինչպես նաեւ լուսանկարներ, որոնց հեղինակը Փոլ Մաքքարթնիի նախկին կինն է՝ Լինդան։
Խմբի առաջին պաշտոնական ինքնակենսագրականը հրատարակվել է 2000թ.-ին «The Beatles Anthology» անունով։ Դրանում ներկայացված են «Beatles»-ի մասնակիցների հիշողություններն իրադարձությունների մասին, որոնք խմբում տեղի են ունեցել մինչեւ 1970թ.-ը։