
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դադարեցրել էր «Ժպիտների քաղաք»/ City of Smile բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները: Հակոբյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Սիրելի հայրենակիցներ, սույն հայտարարությամբ դադարեցնում եմ «Ժպիտների քաղաք», City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները»,- գրել է Հակոբյանն ու վստահություն հայտնել, որ երեխաները հուսալի եւ ապահով ձեռքերում են։
«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը աջակցություն է ցուցաբերում քաղցկեղ և արյան հիվանդությունների ունեցող երեխաների ու երիտասարդների: