Ինչպիսի՞ն է թունավոր ալկոգելի տեսքն ու պատմությունը. Yerevan.Today
Advertisement 1000 x 90

Ինչպիսի՞ն է թունավոր ալկոգելի տեսքն ու պատմությունը. Yerevan.Today

Yerevan.Today–ը գրում է. «Ակլոհոլային թունավորման արտառոց դեպքից հետո պարզվում է, որ նույն մահաբեր մեթիլային սպիտով նաև ալկոգել է պատրաստվել և մտել շուկա: Ինչես և սպասվում էր, այս մասին Yerevan.Today-ի հրապարակումը հանրային մեծ հնչեղություն ստացավ:

Նկատենք՝ մինչ օրս Ազգային անվտանգության ծառայությունը լուռ է, կասկածելիորեն նույն լռությունն է պահպանում «ժողովրդի» վարչապետը, երկրի թիվ մեկ դեմքը առհասարակ անդրադարձ չի կատարել մեկ դեպքով 48 խեղված կյանքերին (21 մահվան դեպքին) ու պետական կառույցների անպատասխանատու վարքագծին:

Մեթիլ համարվող վտագավոր հումքը, որի ներկրման ու սահամանային անցակետով ներս թողնելու համար, ըստ ընթացակարգի, պարտադիր պետք է ԱԱԾ թույլտվություն ստանա։ Բայց դեպքից 19 օր անց ներկրողի թելը, չգիտես ինչու, չեն գտնում, բանտում են հայտնվել հումքի ընդամենը 1 տոննան շրջանառողները, այսինքն, այս պահին պատասխանատվության են ենթարկվում ներկրված մեծածավալ հումքի ընդամենը մի փոքր մասը վերավաճառած անձինք։

Իսկ ո՞ւր է տանում թունավոր հումքի թելը…

Ինչո՞ւ է այսքան ժամանակ լռում ՊԵԿ նախագահի տեղակալ, գլխավոր մաքսապետ Շուշան Ներսիսյանը, ով, ըստ մամուլի հրապարակումների, Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ընկերուհին է։

Թունավոր հումքով ալկոգելի պատրաստման մասին մեր հրապարակումից հետո քաղաքացիները մեղադրում էին մեզ, թե ինչու նյութում չէինք հրապարակել այդ ախտահանիչ նյութի անունը՝ շիշը, որպեսզի օգնենք մարդկանց չգնել այն:

Հիշեցնենք, թունավոր ալկոգելի մասին տեղեկատվությունն ստացել էինք ալկոհոլային թունավորման դեպքով կալանավորված Ավետիք Վարդանյանի փատաբան Վարդգես Գևորգյանից․ նա  Yerevan.Today-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ տվյալ սպիրտային հումքը որը հետագայում մարդկային մահերի ու խաթարված առողջության պատճառ է դարձել, իր պաշտպանյալ Ավետիքը ձեռք է բերել պարբերաբար նույն անձից ու դրանից քանիցս ախտահանիչ նյութ է արտադրել-մտցրել շուկա՝ վտահ լինելով, որ այն վտանգավոր չէ:

Մինչդեռ Քննչական կոմիտեն Yerevan.Today-ին տված պաշտոնական պատասխանում հայտնում է, որ «փորձանմուշներ վերցվել են նաև Ավետիք Վարդանյանի մատնանշած վայրից առգրավված սպիրտից, որում ևս հայտնաբերվել է մեծ քանակությամբ մեթիլ սպիրտ»:

Նկատենք՝ ՔԿ-ն մինչ օրս զգուշավոր «գաղտնապահությամբ» չի հայտարարում, որ իրականում Արմավիրում գրանցված ալկոհոլային թունավորման դեպքից հետո Երևանում, Կոտայքում, Մասիսում հաջորդիվ գրանցված մահվան թեպքերը ամենևին էլ կոնյակագործ Աշոտ Հովսեփյանի մատնահետքերով չեն, սրանք բոլորն իրականում առանձին դրվագներով լրիվ տարբեր հանգամանքներում կատարված դեպքեր են։

Մեր հետաքննությամբ պարզել ենք ենթադրյալ թունավոր ալկոգելի անվանումը` «Bariton»։

Այն տարածված է շուկայում և ցավալիորեն, անգամ այս պահին, մեր տեղեկատվությամբ, տեսչական մարմինների միջոցով չի հավաքագրվել խանութներից։ Անգամ առկա է մեծածախ առևտրի մեկ-երկու կետում։ Ավելին, List.am վաճառքի պոպուլյար հայտարարությունների կայքում այն ևս ակտիվ շրջանառվում է…

Արտադրող ընկերություն, որպես այդպիսին, գրանցված է  «Վարդուհի Բագրատյան» ԱՁ-ով: Արդարադատության նախարարության պետռեգիստրի տվյալներից տեղեկանում ենք, որ գրանցված է  2020 թվականի հուլիսին,  զբաղվում է լվացման և մաքրման նյութերի արտադրությամբ, գործունեության վայրը՝ Արարատի մարզ, Վերին Արտաշատ գյուղ: Վերջին լիցենզիան ձեռնարկատերն ստացել է Ստանդարտների ազգային ինստիտուտից՝ պանդեմիայի բռնկման օրերին․ ընդ որում՝ երեք տարի ժամկետով և նույն թեմատիկայի շրջանակներում, այսինքն՝ Արտաշատում բացված ընկերությունը պետք է զբաղվեր հակաբակտերյալ էֆեկտով կոսմետիկական ժելեի արտադրությամբ, ու փաստորեն զբաղվել է…

Ուշագրավ է թունավորման  արտառոց դեպքի մասով Սննդի անվտանգության տեսչական մարմնի վարքագիծը: ՍԱՏՄ-ն  թունավոր հումքով պատրաստված ալկոհոլային խմիչքի  սպառման, դրա հետևանքով գրանցված մահերից հետո հայտարարել է, թե արտադրողը մեր սննդի օպերատորների շղթայում գրանցված չէ, հետևապես` չի եղել մեր վերահսկողության տիրույթում: Ասել կուզի՝ հանցագործը պարտավոր է սկզբում գնալ ոստիկանություն գրանցվել, որ հետո ոստիկանությունը կարողանա բռնել իրեն՝ գողության պահին… սա տարրական անփութություն ու անպատասխանատվություն է ՍԱՏՄ պետ Գեորգի Ավետիսյանի կողմից՝ սեփական պաշտոնի ու դրանից բխող պարտականությունների նկատմամբ: Բայց ամենից կարևորը նրա անպատասխանատվության ու կատարված ծանր դեպքերի արանքում մարդկանց անվտանգությունն է, որ, իբր, պիտի երաշխավորի ՍԱՏՄ կոչվող կառավարության օղակն իր բոլոր լիազորություններով:

Ինչպե՞ս է թունավոր մեթիլը դարձել խմիչք (տեխնիկական սպիրտ է ու օգտագործվում է բացառապես ներկերում, լակերում)։ Ներկրվող թունավոր հումքը ի՞նչ ընթացակարգով էվերահսկվում վերահսկվում ՍԱՏՄ-ի կողմից․ YerevanToday-ին այս կառույցից հետևյալն են հայտնել. «Մեթանոլ սպիրտը ներմուծվում է արտադրական նպատակներով և մեր վերահսկողության տիրույթում չէ: Իսկ օղին, որպես ցածր ռիսկայնությամբ սննդամթերք, լաբորատոր փորձաքննության չի ենթարկվում, ստուգվում են ուղեկցող փաստաթղթերը: Շեղումների դեպքում տվյալ խմբաքանակը երկիր չի մտնում»:

Հարց է առաջանում, իսկ ո՞ւր է նայում պետությունը, երբ ունենք միանգամից 21 մահ ու նույնքան ծայրահեղ ծանր հիվանդներ, ու թունավոր հումքը դեռ տարածվում է։ ՔԿ-ն մեզ տված պաշտոնական գրությամբ հաստատում է, որ սպրիտը դեռ տարածվում է, ու ներկրողը հայտնաբերված չէ: Այսինքն, ՔԿ-ն իր պետական համակարգի խողովակներով՝ ՊԵԿ, ԱԱԾ, Առողջապահության նախարարություն, չի կարողանում պարզել՝ թունավոր սպիրտի 6 ներկրողներից  ով է հանցավոր կերպով այն խաբեությամբ դարձրել սննդային օղակի մաս ու դրանով խորտակել մարդկային կյանքեր:

Ի դեպ, Պետեկամուտների կոմիտեն Yerevan.Today-ի հարցմանն ի պատասխան հայտնում է, որ մեթիլ (մեթիլ պարունակող) սպիրտ ներկրում է 6 ընկերություն՝ խուսափելով, սակայն, հանրայնացնել ներկրողների անունները»։

yerevan.today