Ինչո՞ւ է մեզ թվում, թե ժամանակը կանգնած է, ու մենք հավիտենական ենք: Ինչո՞ւ: Ինչո՞ւ ենք մտածում, թե ժամանակ դեռ շատ ունենք, դեռ կհասցնենք հատուցել մեր պարտքերը, շնորհակալություն հայտնել մեր բարերարներին, օգնության հասնել ընկերոջը, վտանգից զգուշացնել բարեկամին, սփոփել հարևանի վիշտը, ներողություն խնդրել նրանից, ում հանիրավի վիրավորել ենք և ճշմարտությունը նետել նրա դեմքին, ով մեր կյանքն է թունավորել: Եվ ինչո՞ւ ենք այս ամենի մասին մտածում, փիլիսոփաներ դառնում միայն գերեզմանատան ճանապարհին, իսկ գերեզմանատնից դուրս գալուց հետո մոռանում իսկույն: Որովհետև բոլորս էլ, անգիտակցաբար թե կամովին, խրվել ենք աղբի մեջ ու մնացել ենք:
Արտաշես Քալանթարյան
«Սիրիր Մերձավորիդ»
Ալեքսանդր Քալանթարյանի ֆեյսբուքյան էջից