Ռուսաստանի հարավում ավելի քան 200 հազար մարդ առանց լույսի է մնացել
Advertisement 1000 x 90

Ռուսաստանի հարավում ավելի քան 200 հազար մարդ առանց լույսի է մնացել

Ադիգեայում, Կալմիկիայում, Կրասնոդարի երկրամասում և Ռոստովի մարզում ավելի քան 204 հազար մարդ առանց լույսի Է մնացել թաց ձյունով ուղեկցվող սաստիկ քամու պատճառով: Այս մասին հայտնել են ՌԴ-ի արտակարգ իրավիճակների նախարարության հարավային տարածաշրջանային կենտրոնում:

«Մոսկվայի ժամանակով ժամը 8.00-ի տվյալներով՝ Ռուսաստանի հարավում էլեկտրաէներգիայի անջատումներ են արձանագրվել չորս սուբյեկտներում. Ադիգեա, Կալմիկիա, Կրասնոդարի երկրամաս և Ռոստովի մարզ: Ընդամենն անջատման գոտու մեջ է հայտնվել 33 մունիցիպալ կազմավորումներից 277 բնակավայր»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Անջատումների մեծ մասը բաժին է ընկել Ռոստովի մարզին, որտեղ առանց լույսի է մնացել ավելի քան 180 հազար մարդ:



Նման նյութեր