ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վիսկոնսինում հանրահավաքի ժամանակ բարձրաձայն հայտարարել է իր հիմնական հիասթափություններից մեկի մասին՝ գրում է Independent թերթը: Ելույթի ընթացքում նա խոստովանել է, որ կորցրել է բոլոր ընկերներին՝ երկրի ղեկավար ընտրվելուց հետո:
Ըստ Թրամփի՝ նախկինում նա հնարավորություն ուներ հանդիպել և ճաշել իր ծանոթների հետ, բայց պետական ծառայության անցնելուց հետո նրանք սկսեցին իրեն պաշտոնապես անվանել «պարոն նախագահ»: Սպիտակ տան ղեկավարը դժգոհել է, որ վերջին տարիներին կոնգրեսականներն են փոխարինել իր ընկերներին:
Նախորդ ընտրություններին Թրամփը Վիսկոնսինում ստացել էր 1%-ից պակաս ձայն:
Ըստ FiveThirtyEight-ի կողմից արված հարցումների՝ այս շրջանում առաջատար է նրա հիմնական մրցակիցը՝ դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը: