Քսենիա Բորոդինան մեկնաբանել է իր ու Օլգա Օռլովայի սիրավեպի մասին լուրերը
Advertisement 1000 x 90

Քսենիա Բորոդինան մեկնաբանել է իր ու Օլգա Օռլովայի սիրավեպի մասին լուրերը

«Դոմ 2»-ի հաղորդավարուհի Քսենիա Բորոդինան մեկնաբանել է նախագծում իր գործընկերոջ՝ Օլգա Օռլովայի հետ սիրավեպի մասին լուրերը։ Քսենիան խոստովանել է, որ այդպիսի հայտարարություններ տարածում է «դեղին մամուլը», այդ թվում լուրերը, թե Բորոդինայի ամուսինը՝ գործարար Կուրբան Օմարովը, ապրում է կնոջ հաշվին։

«Ասում են, թե ես ու Օռլովան լեսբիներ ենք ու սիրային կապ ունենք։ Լիակատար զառանցանք։ Ինչպե՞ս կարելի է առհասարսակ նման բան հորինել։ Բացի այդ՝ բամբասանքներ են հորինում ամուսնուս մասին՝ վստահեցնելով, թե նա ոչ մի տեղ չի աշխատում եւ ամբողջովին ապրում է իմ հաշվին։ Հասկացեք՝ մարդը պարտավոր չէ հանրայնացնել իր աշխատավայրը։ Ամուսինս բեռնատարի վարորդ չէ, ոչ էլ հանքափոր, բայց նա գումար է վաստակում, մեզ մոտ ամեն ինչ լավ է։

Բացի այդ՝ ես բավական հաջողակ մարդ եմ։ Հավատացեք ինձ. կյանքում երբեք չէի հանդուրժի անհաջողակ տղամարդու։ Չէ՞ որ կարող եմ ինքս ինձ ապահովել։ Ես եկամտի մի քանի աղբյուր ունեմ՝ հեռուստատեսություն, բիզնես։ Բացի այդ՝ գումար եմ վաստակում սոցիալական ցանցերում»,- «Սոբեսեդնիկ»-ին տված հարցազրույցում ասել է Քսենիան։

Հաղորդավարուհու խոսքով՝ ինքը հանգիստ է վերաբերում լուրերին, որոնք տարածվում են լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում, սակայն իրեն տխրեցնում է, որ մարդիկ հավատում են դրանց։

news.am