Ուգանդայում 200 մերկ բանտարկյալ փախել է բանտից
Advertisement 1000 x 90

Ուգանդայում 200 մերկ բանտարկյալ փախել է բանտից

Ուգանդայի բանտից, որը գտնվում է Մորոտոյի հեռավոր նախալեռնային շրջանում, փախել է 200 բանտարկյալ: Փախչելուց առաջ նրանք հանել են իրենց վառ նարնջագույն համազգեստները, ինչը նրանց հեշտ նկատելի է դարձնում, գրում է The Guardian-ը:

Կալանավորները ներխուժել են բանտի զինանոց, զենք ու զինամթերք վերցրել և հեշտությամբ ազատվել բանտի վերակացուներից:

Փոխհրաձգության ընթացքում երեք մարդ զոհվել է՝ մեկ վերակացու և երկու բանտարկյալ: Յոթ բանտարկյալի հաջողվել է բերման ենթարկել, մյուսները փախուստի են դիմել:

Բանտային ծառայության ներկայացուցիչ Ֆրենկ Բեյնը փախուստը որակել է Ուգանդայում իր տեսակի մեջ ամենահազվագյուտ դեպքերից մեկը: Ուգանդայի բանտարկյալների փախուստը երրորդ միջադեպն է՝ 2020 թվականի մարտին երկրում կորոնավիրուսի բռնկման սկզբից ի վեր:

Պատրաստեց Անի Գաբուզյանը



Նման նյութեր