«Ուիմբլդոն, ես գալիս եմ». Աննա Կուռնիկովա (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ուիմբլդոն, ես գալիս եմ». Աննա Կուռնիկովա

Նախկին թենիսիստ, զուգախաղերում աշխարհի նախկին թիվ մեկ ռակետ Աննա Կուռնիկովան Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել:

39-ամյա նախկին թենիսիստը տեղադրել է իր և Էնրիկե Իգլեսիասի դստեր լուսանկարը և գրել է. «Ուիմբլդոն, ես գալիս եմ»:

Կուռնիկովան զուգախաղերում «Մեծ սաղավարտի» մրցաշարերի կրկնակի հաղթող է:

Կուռնիկովան և Իգլեսիասը երեք երեխա ունեն. երկվորյակներ Նիկոլասը և Լյուսին, որոնք ծնվել են 2017-ին, և կրտսեր դուստր Մերին, որը ծնվել է 2020-ի հունվարին:

2020 թվականին Ուիմբլդոնը տեղի չունեցավ կորոնավիրուսային համաճարակի պատճառով:

https://www.instagram.com/p/CFNTKT9hO4t/?utm_source=ig_embed

Պատրաստեց Անի Գաբուզյանը