Արքայազն Չարլզը դադարել է գումար տալ իր որդուն՝ արքայազն Հարիին և նրա կնոջը՝ Մեգան Մարքլին: Այս մասին հայտնում է People-ը:
Թագավորական անձը ֆինանսական օգնություն էր ցույց տալիս Սասեքսի դքսերին, երբ նրանք տեղափոխվեցին Կալիֆոռնիա: People-ի աղբյուրներն ընդգծում են, սակայն, որ նա ստիպված չէր ֆինանսավորել որդու ընտանիքի թիկնապահներին, քանի որ Մեգանն ու Հարին այդ ծախսերն ամբողջությամբ հենց սկզբից ինքնուրույն էին հոգում:
«Վերջերս ամուսնական զույգը պայմանագիր կնքեց Netflix-ի հետ, ինչից հետո արքայազն Չարլզը որոշեց, որ ժամանակն է՝ Մարքլը և արքայազն Հարին ինքուրույն վաստակեն իրենց ապրուստը»,- ասվում է հոդվածում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը