
Ավստրալացի դերասան Քրիս Հեմսվորթն ավստրալական Weekend Today շոուի ուղիղ եթերում ներկայացրել է եղանակի տեսությունը: Աստղի հետ բախտ է վիճակվել զրուցել հաղորդավար Լորան Ֆիլիպսին:
Վերջինս կանգնած է եղել գեղատեսիլ բնապատկերի ֆոնին, երբ հանկարծ կադրում հայտնվել է Մարվելի կոմիքսների աստղը: Նրա հայտնվելը ցնցել է ստուդիայում գտնվող հաղորդավարներին:
Հեմսվորթը վերցրել է Ֆիլիպսի խոսափողը, ապա՝ նրա ձեռքի թուղթը, և կարդացել է, թե ինչ եղանակ է սպասվում տարածաշրջանում:
«Կարծես թե սա քեզ հեշտ տրվեց. գուցե մնա՞ս իմ փոխարեն աշխատելու»,- կատակել է Լորանը:
https://twitter.com/i/status/1304569782616887297
Պատրաստեց Անի Գաբուզյանը