Իսրայելական Էյլաթ քաղաքում ավարտին է մոտենում ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությունը:
Մինչև 20 տարեկան մարզիկների 94 կգ քաշային կարգում հանդես եկող Սամվել Գասպարյանը պոկում վարժությունում բարձրացեց 150 կգ, իսկ հրումում` 196 կգ, նվաճելով փոքր արծաթե մեդալ: Երկամարտի 346 կգ արդյունքով Գասպարյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: