Վինիլային ձայնասկավառակները վաճառքի ռեկորդներ են սահմանել
Advertisement 1000 x 90

Վինիլային ձայնասկավառակները վաճառքի ռեկորդներ են սահմանել

Ըստ ձայնագրման ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի հաշվետվության, վինիլներն ավելի լավ  են վաճառվում, քան CD-ները: Նման ցուցանիշ չի գրանցվել 1986 թվականից ի վեր:

Ըստ Ասոցիացիայի տվյալների՝ ԱՄՆ-ում վինիլային ձայնասկավառակների վաճառքի հասույթն առաջին կիսամյակում կազմել է 232.1 մլն դոլար, իսկ սկավառակների վաճառքի հասույթը՝ ընդամենը 129.9 մլն դոլար:

Հաղորդվում է, որ 2005 թվականից ի վեր վինիլների վաճառքը կայուն աճել է: Ըստ RIAA-ի՝ 2020-ի առաջին կեսին վինիլային ձայնասկավառակների հասույթն աճել է 4%-ով, իսկ CD-ների հասույթը նվազել է 48%-ով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը