
Warner Bros. ընկերությունը թողարկել է սերուցքային գարեջուր, որը շատ էին սիրում խմել Հարի Փոթերի մասին պատմող ֆանտաստիկ սագայի հերոսները: Ըմպելիքը կարելի է պատվիրել առցանց կամ գնել Մեծ Բրիտանիայի տարբեր խանութներից, գրում է Insider-ը:
Սերուցքային գարեջուրը պատրաստվում է՝ ըստ գաղտնի բաղադրատոմսի: Այն ոչ ալկոհոլային ըմպելիք է և ունի բուսական հիմք, ինչը թույլ է տալիս վեգաններին նույնպես ըմպել այն:
275 մլ մեկ շիշն արժե վեց ֆունտ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը