Երկարակեցության 15 գաղտնիքներ
Advertisement 1000 x 90

Երկարակեցության 15 գաղտնիքներ

  1. Թերթերը ոտքերդ վեր բարձրացրած կարդա:

Եվ սա կատակ չէ: Այդպես դու քո ուղեղը փոքր սթրեսների ես ենթարկում, որոնք քեզ օգնում են վերականգնել քայքայված բջիջները: Այդ նպատակով դու նաև կարող ես գրել քեզ համար անսովոր ձեռքով, լսել քեզ համար տհաճ երաժշտություն:

  1. Կեր կարմիր գույնի մրգեր ու բանջարեղեն:

Քչերը գիտեն, որ քաղցր պղպեղն ավելի շատ C վիտամին է պարունակում, քան նարինջը: Բազուկը նույնպես հարուստ է նիտրատներով, որոնք լայնացնում են արյունատար անոթները, իսկ լոլիկը լիկոպինի աղբյուր է հանդիսանում, որը պաշտպանում է օրգանիզմը քաղցկեղային և սիրտ-անոթային հիվանդություններից:

  1. Արագ վազիր:

Վազքը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը 30 տոկոսով: Վազքի փոխարեն՝ կարող ես հեծանիվ վարել:

  1. Զգույշ եղիր հասարակական զուգարանից օգտվելիս:

Հասարակական զուգարան յուրաքանչյուր անգամ գնալուց հետո անհրաժեշտ է հանգամանորեն լվանալ ձեռքերը, որպեսզի ազատվես բակտերիաներից, որոնք կարող են ոչ միայն հարուցել լուրջ հիվանդություններ, այլև թուլացնել իմունիտետդ:

  1. Բանան կեր:

Այս միրգն իջեցնում է արյան ճնշումը: Նրա բաղադրության մեջ մտնող կալիումն օգնում է սննդակարգում աղի ավելցուկի վնասակար հետևանքներին փոխազդելու գործում:

6.Կքանստում:

Այս պարզագույն վարժությունն օգնում է ամրապնդել մկանները, որոնք ապագայում, հատկապես՝ ծեր հասակում, կօգնեն կանխել ընկնելը:

  1. Խմիր օրական գոնե մեկ բաժակ թեյ:

Թեյը նվազեցնում է արյան մեջ սթրեսի հորմոնների մակարդակն ու մեծացնում է ապրելու հնարավորությունները սրտի տագնապի դեպքում 28 տոկոսով, քանի որ թեյի մեջ պարունակվող հակաօքսիդանտներն ամրացնում են արյունատար անոթները:

  1. Մեկ ժամ շուտ պառկիր քնելու:

Ընդամենը մեկ ժամ ավել քունը նպաստում է արյան զարկերակային ճնշման նվազեցմանն ու կարգավորմանը: Երկարատև քունը նաև մարդուն օգնում է պայքարել սթրեսի դեմ:

  1. Յոգուրտ կեր:

Պրոբիոտիկներ պարունակող ըմպելիքները դրականորեն են ազդում մարսողական տրակտի վրա:

  1. Օգտագործիր ատամնաթել:

Այն օգնում է ազատվել կարիես հարուցող բակտերիաներից, ինչը արդյունքում քեզ պաշտպանում է սիրտ-անոթային հիվանդություններից, շաքարային դիաբետից և թուլամտությունից:

  1. Շնչիր ձողիկի միջոցով:

Դա ամեն օր արա, որ բարելավես թոքերի աշխատանքը, նվազեցնես սրտի կծկումների հաճախականությունն ու արյան զարկերակային ճնշումը: Շնչիր քթով, բայց արտաշնչիր ձողիկի միջոցով:

  1. Տունդ մաքուր պահիր:

Մարդիկ, ում տունը միշտ մաքուր է, սովորաբար երջանկության սերոտոնին հորմոնի բարձր մակարդակ են ունենում: Այն իր հերթին՝ դրականորեն է ազդում լավ քնի, ճիշտ սնվելու և, որպես հետևանք, երկարակեցության վրա:

  1. Երշիկի փոխարեն՝ բեկոն կեր:

Դա կարող է բավականին տարօրինակ հնչել, բայց բեկոնն ավելի քիչ կալորիական է, քան երշիկը: Նրա օգտագործումը կարող է կանխել սիրտ-անոթային հիվանդություններն ու ճարպակալումը:

  1. Ամեն օր զբոսնելու գնա:

Քայլքը դրականորեն է ազդում ուղեղի աշխատանքի վրա ու պաշտպանում է ծերունական թուլամտությունից:

  1. Ափսեիդ մեջ կերակուրի քիչ չափաբաժիններ դիր:

Առնետների վրա փորձ կատարելիս գիտնականները եկան այն եզրակացության, որ այն կրծողները, որոնց չափաբաժինները մնացածներից 30 տոկոսով քիչ էին, ապրում են 2 անգամ ավելի, քան ավելի շատ ուտողները:

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը