Բոլոր ժամանակներում, տարբեր պատրվակներով, տղամարդիկ ձգտել են օրինականացնել բազմակնությունը: Նույնիսկ այնտեղ, ուր կրոնը թույլ չի տալիս: Հնդկաստանում բազմակնությունը տարածված չէ, սակայն Միզորամ նահանգում մի քանի կին ունեցողը ոչ մեկին չի զարմացնի:
Զիոնա Չանան կրոնական աղանդի հիմնադիր է: Աղանդը խրախուսում է բազմակնությունը: Իր գյուղում նրա հետևորդները շատ են:
Չանան բազմակնության հարցում ռեկորդակիր է, քանի որ ունի 39 կին, 95 երեխա և 35 թոռ: Ռեկորդն արդեն իր տեղն ունի Գինեսի գրքում:
Բակտվանգ գյուղում նրա ընտանիքը զբաղեցնում է քառահարկ շենք: 70-ամյա Չանան առանձնասենյակ ունի, իսկ մնացածն ապրում են մեծ դահլիճներում: Նույն շենքում գործում են դպրոցը, արհեստանոցները: Կան հավանոցներ, խոզանոցներ և այն ամենը, ինչն անհրաժեշտ է ինքնավար կյանքի համար:
Լոնդոնյան «Sun» թերթին տված հարցազրույցում Չանան ասել է, որ Աստված նրան օրհնել է, նա ունի այդքան հզոր կարողություն: Չանայի աղանդն ունի 400 հետևորդ, որոնք իրավունք ունեն ունենալ այնքան կին, որքան կկամենան:
Մեծ ընտանիքում մեծ ուշադրություն է դարձվում կարգապահությանը: Բոլորը լսում են Զաթիանջի գլխավոր կնոջը: Նա է կառավարում մնացած կանանց: Նրա հիմնական պարտականությունը՝ կառավարել խոհանոցը, քանի որ ընթրիքի համար պետք է լինում 100 կգ բրինձ, 30 հավ և 60 կգ կարտոֆիլ:
kulturologia.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը