Իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի համար վրեժխնդրության թիրախը միայն նրանք են, ովքեր մասնակցել են նրա սպանությանը, ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին:
Politico թերթը, վկայակոչելով իր աղբյուրին, ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ը մեղադրում է Իրանի իշխանություններին Հարավաֆրիկյան Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լանա Մարքսին վերացնելու հնարավորությունը դիտարկելու համար՝ ի պատասխան իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության: Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն հայտարարել է, որ դեսպանի սպանության Թեհրանի ծրագրերի վերաբերյալ մեղադրանքներն անհիմն են: Միաժամանակ նա պարզաբանել է, որ Թեհրանը չի մոռանա և չի ների Վաշինգտոնին Սոլեյմանիի «վախկոտ սպանության» համար:
«Պարո՛ն Թրամփ, վրեժխնդրությունը մեր մեծն գեներալի համար իրական է և լուրջ: Կարծում եք, որ մեր եղբոր և նահատակի արյան համար մենք հարված կհասցնե՞նք Հարավաֆրիկյան Հանրապետությունում գործող կին դեսպանին: Մենք հարված կհասցնենք նրանց, ովքեր ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցել են այս մեծ մարդու սպանությանը»,-նրա խոսքերը մեջբերում է Tasnim գործակալությունը: