Ուկրաինական ավիաընկերությունն առաջարկում է Կիեւով Երեւանից միակցված չվերթներ դեպի Եվրոպա
Advertisement 1000 x 90

Ուկրաինական ավիաընկերությունն առաջարկում է Կիեւով Երեւանից միակցված չվերթներ դեպի Եվրոպա

Ուկրաինայի Միջազգային ավիաուղիներ ավիաընկերությունը (МАУ) հոկտեմբերի 1-ից գործարկում է մի շարք միակցված չվերթներ եւ ավելացնում նոր չվերթներ։ Այս մասին հայտնել են ավիաընկերության մամուլի ծառայությունից, փոխանցում է AnalitikaUA.net-ը։

Գործարկվում են նոր միջազգային չվերթներ՝ Կիեւ–Բրյուսել–Կիեւ, Կիեւ–Դյուսելդորֆ–Կիեւ, Կիեւ–Լոնդոն–Կիեւ, Կիեւ–Պրահա–Կիեւ, Կիեւ–Բաքու–Կիեւ։

МАУ-ն նաեւ Կիեւով միակցված չվերթներ է առաջարկում Ամստերդամից, Լոնդոնից, Փարիզից, Բրյուսելից, Միլանից, Դյուսելդորֆից, Մյունխենից, Պրահայից դեպի Դուբայ, Կահիրե, Բաքու, Երեւան, Ստամբուլ, Թել Ավիվ։ Կիեւով Դուբայից, Կահիրեից, Բաքվից, Երեւանից դեպի Ամստերդամ, Լոնդոն, Փարիզ, Բրյուսել, Միլան, Դյուսելդորֆ, Մյունխեն, Պրահա, Թել Ավիվ, Ստամբուլ։ Կիեւով Թել Ավիվից եւ Ստամբուլից դեպի Ամստերդամ, Լոնդոն, Փարիզ, Բրյուսել, Միլան, Դյուսելդորֆ, Մյունխեն, Պրահա, Դուբայ, Երեւան, Բաքու։

Վերջապես, ավիաընկերությունը Կիեւով միակցումների տարբերակներ է առաջարկում Ուկրաինայում սեփական կամ գործընկերային չվերթներին։ Մասնավորապես՝ Ամստերդամից, Լոնդոնից, Փարիզից, Բրյուսելից, Միլանից, Դյուսելդորֆից, Մյունխենից, Պրահայից, Թել Ավիվից եւ Ստամբուլից Կիեւով չվերչթներ են առաջարկվում դեպի Խարկով, Լվով, Խերսոն, Օդեսա, Դնեպր, Դուբայից, Կահիրեից, Բաքվից, Երեւանից Կիեւով դեպի Խարկով, Լվով, Օդեսա, Դնեպր։



Նման նյութեր