Համացանցում երեկ տարածվել էր արխիվային տեսանյութ, որտեղ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մի խումբ քաղաքացիների ներկայությամբ վիրավորական արտահայտություններ էր հնչեցնում Հանրապետականների հասցեին:
Ավելին, այս օրերին, նաեւ մինչեւ տեսանյութի տարածվելը, նշվում էր, որ ԲՀԿ-ական մի քանի պատգամավորներ, այդ թվում Նաիրա Զոհրաբյանը, պետք է վայր դնեն իրենց պատգամավորական մանդատը: Ի վերջո, ինչու այդպիսի տեսանյութ տարածվեց, եւ ինչու էր Նաիրա Զոհրաբյանը նման հայտարարություն հնչեցրել: ArmLur.am-ը փորձել է մեկնաբանություն ստանալ հենց Նաիրա Զոհրաբյանից: Անդրադառնալով մանդատից հրաժարվելու մասին լուրերին՝ Զոհրաբյանը հայտարարեց, թե մանդատը իշխանությունները կամ մեկ ուրիշը չեն տվել, որ պահանջեն, քանի որ այն տվել է ժողովուրդը:
Իսկ անդրադառնալով տարածված տեսանյութին՝ Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Այդտեղ որևէ նորություն չկա, բոլորն էլ իմացել են իմ կատեգորիկ վերաբերմունքը նախկին իշխանությունների հանդեպ: Այո, ժամանակին ՀՀԿ-ի հետ վիրավորանքները եղել են փոխադարձ, ես չէ, որ պետք է հիշեցնեմ 2015 թվականը»:
Ավելին Նաիրա Զոհրաբյանը ակնարկեց, թե այդ տեսանյութը գտնելու հարցում օգնել է իրենց պատգամավոր նախկին գործընկերը՝ ըստ էության ակնարկելով Սերգեյ Բագրատյանին, քանի որ Նաիրա Զոհրաբյանի խոսքով, այդ գյուղը, որտեղ արվել է այդ արտահայտությունը, Եղեգնաձորի գյուղերից է: Ընդ որում, Նաիրա Զոհրաբյանի խոսքով, եւս մեկ անգամ ապացուցվեց, որ իրենք իսկապես ընդդիմադիր են եղել:
Մանրամասները՝ տեսանյութում